«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2017թ-ին Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով պահպանում էր Սահմանադրական նորմերը՝ նախագահի թեկնածուն քաղաքական թիմի ներկայացուցիչ չէր և անկուսակցական էր, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թեկնածուն ոչ միայն քաղաքական թիմից է, այլև կուսակցական է։ Ինչպես ամենուր, Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով գերազանցում է Սերժ Սարգսյանին։
Հ․Գ․ Արմեն Գևորգյանին, Լևոն Բարսեղյանին, Դավիթ Սանասարյանին՝ արդյոք ժամանակը չէ սկսել «մերժի՛ր Նիկոլին» նախաձեռնությունը»։
Աղբյուրը` Պետրոս Մակեյան