«Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները». պարզաբանում է ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Այս մասին մանրամասներ է հայտնել առողջապահության նախարարությունը:
Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։
Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները» հարցերին։
Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը և ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։
Կորոնավիորւսոի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երեբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորոբքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսը բարդացել է նյարդային համակարգի ախտահարումով, դիտվել են ցնցումներ կամ նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։
Ինչպես և բոլոր այլ շնչառական հիվանդությունների դեպքում, կորոնովիրուսային վարակը, ներառյալ «օմիկրոնը» առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, կարող է նկատվել այնպիսի ընթացք, որ բոլոր վերահիշյալ նշանները շատ թույլ են արտահայտված և գրեթե աննկատելի են ծնողների համար։
Ամբողջությամբ կարդացեք armlur.am կայքում։