Աշոտ Սարգսյանը դեռ 2019 թվականին գրել էր․
Հայրենասիրությունը եւ ազգասիրությունը մարդկային մեծագույն առաքինություն է։ Հայրենասիրության ու ազգասիրության վրա ԲԻԶՆԵՍԸ՝ մեծագույն անբարոյականություն, հետեւանքներով՝ ծանրագույն հանցանք։
(իսկ հիմա՝ մի քիչ ոչ իմ ոճով).
«Հայրենասեր ազգասերնե՛ր», «ազգասեր հայրենասերնե՛ր», «ծովից – ծով» – ականներից մնացած «ոչմիթիզհող» – ականնե՛ր։
Իմացե՛ք, եթե որեւէ մեկը երբեւէ կարողանար (կամ կարողանա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել եւ վերջնական խաղաղության հասնել՝ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՎ ԱՎԵԼԻՆ, քան հնարավոր էր 1997-ին, արդեն նաեւ պլյուս՝ ՀԱՄԱՐԺԵՔԸ այս ընթացքում մեր կորցրածին՝ հսկայածավալ մարդկային, նյութական եւ այլ կորուստներին, մենք՝ «խաղաղասերներս» առաջինը կառաջարկենք, որ նրա արձանը դրվի Հանրապետության հրապարակում։
Իսկ եթե Հայաստանը եւ Ղարաբաղը շարունակեն «զարգանալ» ինչպես վերջին 20 տարում եւ մի օր հայտնվենք… Այդ ժամանակ, բարի կլինեք «հայրենասեր» գլուխներդ խփել որեւ պատի։
Բայց որտեղի՜ց. այդ օրը եւ դրանից շատ առաջ դուք այստեղ չեք լինի։ «Նուրբ հոտառությամբ» վաղուց հավաքած «հայրենասիրության» ու «ազգասիրության» բիզնեսի վրա ձեր աշխատած փողերը՝ փախած կլինեք «հայդա՜՜՜ Փարիզ»։ 100 տարի առաջ հենց այդպես վարվեց ձեզնից ոչ պակաս «հայրենասեր» մի ողջ կառավարություն։ Նրանցից լավը չլինեք…