Քաղաքականություն

Հասարակությունն այլեւս չի վստահում կառավարությանը․ բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Հասարակությունն այլեւս չի վստահում կառավարությանը

«Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

Ամենակարևոր արձանագրումն այն է, որ բնակչության 46 % կարծում է, թե երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։

Հասարակությունն այլեւս չի վստահում կառավարությանը։

Նման իրավիճակում` կառավարությունն ունի երկու ճանապարհ` ա)խմբագրել իր քաղաքականությունը` այն հասարակության տրամադրություններին ներդաշնակեցնելու նպատակով, բ)գնալ ավտորիտարիզմի ճանապարհիով։

Նիկոլ Փաշինյանը, կարծես, ընտրել է երկրորդ ճանապարհը, որը խորացնելու է վստահության ճգնաժամը` տարբեր, այդ թվում` ֆորս- մաժորային զարգացումներով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version