Փետրվարի 4-ին՝ ժամը 20։21-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել։
Ժամը 20։22-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
Այս մասի տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Կանչի հեղինակ փոքրիկը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ իր կատվին ծառից իջեցնելու համար։ Ինչու չէ, սա նույնպես փրկության և մեր քաղաքացիների կողքին լինելու հերթակա՝ գուցե շատերի համար փոքրիկ, բայց երեխայի համար բավականին մեծ ու հիշարժան դրվագ է»,- ասված է հաղորդագրության մեջ: