Քաղաքականություն

Մարտունու շրջանում ադրբեջանական ավտոբուս է շրջվել․ 13 տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Մարտունու շրջանում վթարի են ենթարկվել թուրքական ընկերության աշխատակիցներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 9 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը պատկանում է թուրքական ընկերությանը, որը կառուցում է Վարանդա-Շուշի ճանապարհը, տուժածներն էլ շինաշխատանքներ իրականացնող մասնագետներ են:

Վթարի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version