Քաղաքականություն

Իսկ չէ՞իք վիրավորվում, երբ հաղթանակի ու արժանապատիվ խաղաղության արժեքը չէիք գիտակցում` պոռոտախոս «ոչմիթիզականությամբ» հասնելով ծանր պարտության

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Չեք վիրավորվել ու դրա համարել էլ Լուկաշենկոն որոշել է թքել բոլորիս դեմքին…

Լուկաշենկոյի ասածից վիրավորվե՞լ եք, լո՞ւրջ։

Իսկ չէ՞իք վիրավորվում, երբ հաղթանակի ու արժանապատիվ խաղաղության արժեքը չէիք գիտակցում` պոռոտախոս “ոչմիթիզականությամբ” հասնելով ծանր պարտության հանգրվանին, պատճառ դառնալով հազարավոր լույս տղերքի կորստյանը։

Իսկ չէ՞իք վիրավորվում, երբ 1998-ից հետո “մեծ Արցախի” տեսլականով իշխանության եկածները մի քանի ամիս անց Ադրբեջանի հետ “ընդհանուր պետություն” էին քննարկում կամ Քի Վեսթում պատրաստվում էին Հայաստանի տարածքը փոքրացնել։

Իսկ չէ՞իք վիրավորվում, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձ էր տեղի ունենում “խորհրդավոր գիշերվա” ընթացքում, որի լուսաբացին մեր երկրի ղեկավարը եվրոպացիների գրկից հայտնվեց Պուտինի գրկում։

Իսկ չէ՞իք վիրավորվում, երբ “պոպուլիզմի արքան” ինքնահռչակվել էր “գերագույն գլխավոր”` Տավուշի ավանտյուրայի ֆետիշացմամբ ծաղրելով ձեր բանականությունը։

Իսկ չէ՞իք վիրավորվում, երբ “պարտության ապտակը” ձեր վրա ծախեցին` որպես “խաղաղության դարաշրջան” ու իրենց իշխանությունը վերարտադրեցին` վիրավոր Հայաստանի ողնաշարը ջարդելով, մասնատված Արցախի հայկականությունը կասկածի տակ դնելով։

Չեք վիրավորվել ու դրա համարել էլ` Լուկաշենկոն որոշել է թքել մեր երկրի, բոլորիս դեմքին…

Ամենաընթերցվածները

Exit mobile version