Քաղաքականություն

Չլինի Քոչարյանը, Փաշինյանը մի օր չի ձգի․ Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է

Լուկաշենկոն ճիշտ է ասում՝ «Հայաստանը փախնելու տեղ չունի»: Նա շատ ավելի լավ է պատկերացնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քան հայերի ճնշող մեծամասնությունը, այդ թվում իրենց էլիտա համարող հայերի: Իսկ իրավիճակը շատ պարզ է: Կա պատերազմում պարտված Փաշինյան, ում կյանքը փրկել է Օնիկ Գասպարյանը, իսկ Քոչարյանը (ում համար Օնիկը բուկլետ էր բաժանում) փրկել է Փաշինյանին` քաղաքական առումով: Չլինի Քոչարյանը, Փաշինյանը մի օր չի ձգի: Մյուս կողմից` չլինի Փաշինյանը, Քոչարյանը չի ձգի: Հենց Փաշինյանն է Սահմանադրական Դատարանի մակարդակով Քոչարյանին մաքրել բոլոր մեղքերից, թեպետ ՄԻԵԴ-ը մեղադրական դատավճիռ էր տվել, օրինակ` Մարտի 1-ի գործով:

Բնական է նաև, որ նույն Քոչարյանը որևէ կերպ չի խոչընդոտելու Փաշինյանի` ՌԴ-ի կազմ մտնելու որոշմանը: Տո ոչ մի բանին չի խոչընդոտելու: Եթե Փաշինյանը թուրքերի հետ հարաբերվելու բանագնաց նշանակեր Սիմոնյան Ալենին Ռուբինյանի փոխարեն, նույնիսկ էդ կեղծ հակաթուրքական հիստերիան չէր լինի: Մի երկու հատ ձևական ելույթ կունենային, կանցներ, կգնար:

Նրանք, ովքեր համարձակվում են այս պարզ իրողությունների մասին գրել, միանգամից սոցցանցային հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են որպես «ընդդիմության պառակտիչ»: Ասել կուզեն՝ իրեն հարգող ընդդիմադիրը պիտի համախմբվի Քոչարյանի շուրջ, թե որն է տարբերությունը Քոչարյանի ու Փաշինյանի միջև, ոչ մեկ չի կարող ասել: Բայց կարող են «Գրապարակ» օրաթերթով նենգ հոդվածներ գրեն ու ֆեյսբուքը հեղեղեն լուտանքներով:

Շատերի մոտ գայթակղություն է առաջանում Սերժին մեղադրել անգործության մեջ: Ես սակայն չէի շտապի: Հասկացեք՝ ոչ մեկդ Սերժի դրության մեջ չեք եղել: Նա առնվազն 25 տարի է համակարգի մեջի այլախոհն է՝ դիսիդենտը: Ու լրիվ միայնակ է: Զուր չէ, որ բոլորիդ պատմել եմ Սերժի` Քոչարյանին ամեն առավոտ դիմավորելու կանոնը: Նույն տրամաբանությամբ է նա «Պատիվ Ունեմ»-ի ճակատին խփել կարմիր աստղը: Զուտ, որովհետև Փաշինյան-Քոչարյան դաշինքը մուրճն ու մանգաղը բարձրացրին, հավատարմության երդում տալով «Սովետ 2.0»-ին: Կարմիր աստղն էլ խփելուց հետո Սերժը Վանեցյանին ուղարկեց Մոսկվա, որ «Կրիմնաշ» ու «յա չեկիստ» ասի: Սա արվել է նրա համար, որ եթե հայ ազգը հերթական անգամ էշ-էշ տապալվի ու չկարողանա սեփական կործանման սցենարի դեմն առնել, գոնե նա փորձի մնալ համակարգի մեջ ու շարունակի ներսից բոյ տալ: Մոսկվան Սերժին կմեղադրի Նժդեհական նացիստ լինելու մեջ, Սերժը խոնարհվելով կասի` չկա տենց բան… ես բոլշևիկ, չէկիստ տղա եմ ու տենց… Իսկ եթե ոմանք շատ համը հանեն, կոմպրոմատով աբառոտկա կֆռա, այնպես, ինչպես Արմեն Սարգսյանին փուռը տվեց` իր բոլոր ստորագրած որոշումներով հանդերձ: Պատկերացրեք որ` փաստացի ՀՀ նախագահի ստորագրված բոլոր որոշումները ապօրինի են, այդ թվում, օրինակ` Քոչարյանին արդարացրած ՍԴ դատավորների նշանակման որոշումը:

Էլի եմ ասում՝ ոչ մեկդ Սերժի դրության մեջ չեք եղել ու աստված չանի լինեք:

Հիմա ձեզ հարց տամ՝ Սերժն ա մեզ խանգարու՞մ իրերն իրենց անուններով կոչել: Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Լուծումն էլ մեկն է. էս թատրոնի դերասաններին պետք է մերկացնել ու բարոյապես ոչնչացնել:

Հ.Գ. Ինչ վերաբերվում է նրան, թե ում ա առհասարակ պետք Հայաստանը: Ասեմ ձեզ՝ ԲՈԼՈՐԻՆ: Չկա տենց տերություն, որի համար Հայաստանի դիրքը լուրջ առավելություններ չի տա: Ուրիշ հարց, որ բոլորին, բացի ՌԴ-ից, Հայաստանը պետք է որպես սուբյեկտ, ոչ թե` օբյեկտ: Հայաստանը պիտի լինի սուվերեն: Դրա առաջին քայլը «Քոշինյան» դաշինքին ռադ անելն է:

Ամենաընթերցվածները

Exit mobile version