Քաղաքականություն

Ներխուժել են մեր խմբագրություն և ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքում գրել է․

Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով (իմ վստահությամբ) մեր խմբագրություն են ներխուժել հինգ հոգուց ավել մարդ եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաեւ զանգահարել է ինձ եւ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել:

Ամենաընթերցվածները

Exit mobile version