Քաղաքականություն

Եթե առաջիկա օրերին ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածությունը հասավ պիկին, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը րոպե անգամ չի հապաղելու․ Գևորգյան 

Ուժ և արժանապատվություն: Որ օրը այս երկու արժեքները մեկտեղվեցին, այդ օրն էլ Հայաստանի Հանրապետությունը վերածնվելու է, իրական խաղաղություն բերելով տարածաշրջանին: Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Հակառակ դեպքում. եթե առաջիկա օրերին ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածությունը հասավ պիկին` ռազմական բախման, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը րոպե անգամ չի հապաղելու, հարձակվելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության վրա։

Եվ նման իրավիճակում այս թշվառ թրքահպատակները բնականաբար օգնելու են իրենց տերերին՝ գլուխ բերելու մեծ թուրանի ծրագիրը: Իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան կարելի է ըստ ինֆորմացիայի վերլուծել և եզրահանգում կատարել։

Ամենաընթերցվածները

Exit mobile version