Արտաքին աշխարհ
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը. Պուտին 
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը:
«Ես չգիտեմ, թե ինչ միջոցներով է ընթանալու երրորդ համաշխարհային պատերազմը։ Բայց չորորդը կլինի քարերի ու փայտերի միջոցով։ Այն բանի ընկալումը, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը, ահա այս ըմբռնումը, այն պետք է զսպի միջազգային ասպարեզում ժամանակակից քաղաքակրթության համար ծայրահեղ եւ չափազանց վտանգավոր գործողությունները», – ասել է նա
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: