Արտաքին աշխարհ
Պուտինի և Բայդենի զրույցը մոտ մեկ ժամ է տևել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ավարտել են հեռախոսազրույցը, որը մոտ մեկ ժամ է տեւել, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախագահ Բայդենի՝ կապի պաշտպանված գծով զրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ավարտվել է ժամը 12:06-ին՝ արեւելյան ափի ժամանակով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Երկու առաջնորդների զրույցը, որը երրորդն է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սկզբից, սկսվել էր առավոտյան ժամը 11:04-ին, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը։ Դրան նախորդել են երկու երկրների շփումները արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, որոնք նույնպես շաբաթ օրն են տեղի ունեցել։
Մինչ Բայդենի հետ խոսելը Պուտինը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Աղբյուրը՝ news.am
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: