Հասարակություն

Գյումրիում մարդիկ տներից դուրս են եկել փողոց

Գյումրիում րոպեներ զգացված ցնցումները խուճապ են առաջացրել։ Հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչները լքել են բնակարանները։
«Ցնցումն այնքան ուժեղ էր, որ պահարաններից իրերը թափվեցին։ Հասկացանք որ դուրս ենք գալու։ Երկարատև էին ցնցումները։Մի պահ անգամ հոսանքն անջատվեց»,- պատմում են գյումրեցիները։

ԱԻՆ — ը հայտնում է. «Այսօր՝ ժամը 22:25-ին, գրանցվել է Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ»։

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյանի

Ամենաընթերցվածները

Exit mobile version