Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի լրատվականը ջնջել է Արարատ Միրզոյանին «քարուքանդ» անող հոդվածը

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը հրապարակել էր Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանին քննադատող մի հոդված, որի բովանդակությունը կարճ հետևյալն էր՝ « Ուկրաինայի արտգործ նախարար Դմիտրի Կուլեբան իսկական ԱԳ նախարար է՝ ի տարբերություն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։ «Ֆրինյուզի հրապարակման մեջ ասվում էր, որ նախկին ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանը « փորձում էին բաց պահել հայկական պետականության իրավունքների պաշտպանության դուռը», մինչդեռ Արարատ Միրզոյանի դեպքում «ԱԳ նախարար հասկացությունը» շատ պայմանական է ասված․

«Վարչապետը նրանց հեռացրեց «վարչապետի աշխատակազմի հետ քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» պատճառաբանությամբ, որով ամեն ինչ ասված է։ Արարատ Միրզոյանը ապահովում է հենց այդ ներդաշնակությունը, այն է՝ Հայաստանի դեմ կիրառվող ռուս-թուրքական ծրագրերի սպասարկումը, 1921 թ․ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի օրինականացումը՝ Նախիջևանի և Արցախի օտարմամբ։ Պաշտոնական Երևանը հրաժարվել է հայկական շահերից ու իրավունքներից, այդ թվում՝ դրանք միջազգային պատկան կառույցներում քննարկելուց»,- գրել էր «Ֆրինյուզը», ապա հեռացրել էր հոդվածն ամբողջությամբ։

ORAGIR.NEWS 

Ամենաընթերցվածները

Exit mobile version