ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նայեցի «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի» նիստը: Ի թիվս այլ անդամների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկ ժամից ավելի քննարկում են թեկնածուների «գնահատման» կարգ: Քննարկումը հերթական անգամ փաստում է, որ սահմանադրական բարեփոխումների իրական օրակարգ առկա չէ: Սահմանադրությունը ամեն օր խախտողները, երբեք չեն կարող այն իրապես բարեփոխել»: