Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Քոչարյան- Սարգսյան զույգի «փնթի միքսն» է 

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Նիկոլ Փաշինյանը Քոչարյան- Սարգսյան զույգի “փնթի միքսն” է

Ռոբերտ Քոչարյանի ողբերգությունն այն է, որ նրան թվում է, թե իր նախագահության տարիներին Հայաստանը գլոբալ հարցերում օրակարգ թելադրող է եղել։

Չի եղել այդպես, հենց նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Ռուսաստանի պետդումայի նախագահը Հայաստանը “ֆորպոստ” անվանեց։

“Ֆորպոստն” ինքնուրույն քաղաքականություն վարել չի կարող։

Կա աքսիոմ` բոլոր այն ուժերը, որոնք շեշտը դրել են ԼՂ խնդրում ստատուս- քվոն պահպանելու վրա, դա արել են Հայաստանի ինքնիշխանության, սուբեկտության հաշվին։

Ռոբերտ Քոչարյանն այդ քաղաքականության “կնքահայրն” է, Սերժի Սարգսյանն, ընդհանուր առմամբ, մնաց այդ “գծի” մեջ, Նիկոլ Փաշինյանը Քոչարյան- Սարգսյան զույգի “փնթի միքսն” է` Հայաստանի սուբեկտության լիակատար ոչնչացմամբ։

Այնպես, որ Քոչարյանի համար դժվար է Փաշինյանին այլոց գրպանը “գցելը”։ “Ոչմիթիզականության” նույն տրամաբանությունն է, որի հետևանքը եղավ Հայաստանի “ոչ մի թիզ” ինքնիշխանությունը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version