Հասարակություն

Վարորդները գումար աշխատելու նոր ձև են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի հանրային տրանսպորտի վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել: Նրանցից շատերը նոր ավտոբուսներում ուղեւորներին ասում են մանրադրամը չգցել սարքի մեջ, այլ տալ իրենց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են պատմել նման պատմության մեջ ընկած քաղաքացիները: Նշենք, որ նոր ավտոբուսներ ուղեւորը մուտք է գործում միայն առջեւի դռնից, նա պետք է վճարի ուղեւորության սկզբում մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով:

Ի դեպ, մինչեւ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը վճարման սարքն ընդունում է միայն 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ եթե ուղեւորը վարորդին առաջարկում է 200 դրամանոց մետաղադրամ, ապա վերջինս նրան հետ է վերադարձնում 100 դրամ, իսկ մյուս 100 դրամը նա չի գցում սարքի մեջ:

Տեղեկացնենք, որ վարորդները նախորդ տարվա դեկտեմբերին բողոքում էին, քանի որ գիտեին, որ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հայտնվելու են խոշորացույցի տակ: Չէ՞ որ այդ սարքավորումները տեղադրելուց հետո վարորդները «սեւ աշխարհից» դուրս են եկել եւ մտել սպիտակ դաշտ, այսինքն՝ թափանցիկ են աշխատում: Պարզվում է, սակայն, այդքան էլ թափանցիկ չեն աշխատում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version