Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է․
Մի հարց տամ էլի, ժողովուրդ, տեսեք` կարա՞ք պատասխանեք: Եթե հայ-թուրք-ադրբեջանական հաշտեցումը քարոզվում ու սատարվում է արևմուտքի կողմից (իսկ ես օրինակ վստահ եմ, որ տենց էլ կա), ապա, ըստ ձեզ, հնարավոր է արդյո՞ք, որ արևմտյան գործակալները Հայաստանում աշխատեն այդ հաշտեցման դեմ: Կարա՞ տենց բան լինի…
Ո՞նց կարա ԱՄՆ ու ԵՄ դրոշներով միտինգ անող խումբը Վիլսոնյան իրավարար վճիռ թափ տա ու Կուր-արաքսյան հանրապետության մասին ճառեր ասի: Ո՞նց կարա արևմտյան պրոյեկտը տարածքային պահանջներ ներկայացնի Թուրքիային ու Ադրբեջանին, եթե հենց արևմուտքն է ակտիվ աշխատում հաշտեցման վրա:
Եթե էս հարցը ձեզ բարդ թվա, կարող եմ ավելի պարզ հարց տալ: Ո՞նց ա ստացվում, որ արևմտյան պրոյեկտը ահաբեկչություն է իրականացնում, ՊՊԾ գունդ է գրավում, ոստիկաններ է սպանում, ու հանձնվելուն պես երկրի վարչապետ է դառնում Գազպրոմի կադրը, իսկ այլ առանցքային պաշտոններին նշանակվում են Քոչարյանի մնացած կադրերը: Ո՞նց ա ստացվում, որ 2016-ին վարչապետի, նախագահի աշխատակազմի, տեղեկատվական քաղաքականության և այլ առանցքային պաշտոններն անցնում են Քոչարյանին` հենց իբր թե արևմտյան պրոյեկտի ահաբեկչության արդյունքում: Ո՞նց ա ստացվում, որ Քոչարյանի ներկայիս պատգամավորների կեսը ՊՊԾ-ից հետո պաշտոն ստացան, իսկ մյուս կեսը ֆրակցիայի ղեկավարից սկսած փողոցներում «Սա՜սնա՜ Ծռե՜ր» էր վանկարկում…
Ո՞նց ստացվեց, որ Կարեն Կարապետյանը Սերժին ասեց՝ դու արխային հրաժարական տուր, ես տեր եմ, հետո գնաց Նիկոլին բանտից հանեց ու ինքը թռավ…
Ինձ մեկը կարա՞ բացատրի…