Այսօր Հովհաննես Թումանյանի ծնդդյան օրն է, ինչպես նաև գիրք նվիրելու օր։ Նախկինում Փաշինյանն անձամբ էր գրքեր գնում, շրջում փողոցներում և բաժանում պատահական անցորդների, նույնիսկ այցելում մարդկանց տներ և նվիրում, զրուցում նրանց հետ տարբեր թեմաներից, առօրյա հոգսերից, երկրում առկա խնդիրներից և այլն։
Այս տարի, անհասկանալի պատճառներով Փաշինյանը նույնը չի անում։ Գուցե հոգնե՞լ է քաղաքացիներից իր մասին գովեստի խոսքեր լսելուց, կամ հոգնել է իր հետ լուսանկարվել ցանկացող քաղաքացիների հետ լուսանկարվելուց, շփվելուց։
Եվ ահա այդ դերը ստանձնել է Հակոբ Արշակյանը, որը սրճարանում լրագրողի նկատմամբ բռնությւոն կիրառելուց, նրան հարվածելուց ու լրագրողի համակարգիչը կոտրելուց հետո լքեց նախարարի պաշտոնը՝ որոշ ժամանակ անց ստանձնելով արդեն Ազգային Ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի տեղակալի պաշտոնը։