Սոցցանցեր

Հիշում ե՞ք, որ ժամանակին Երևանի փողոցներում գծանշում կար, նույնիսկ քաղաքապետին անուն ազգանունով գիտեինք

Վազգեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է

Իսկ հիշում ե՞ք, որ ժամանակին Երևանի փողոցներում գծանշում կար։ Ես հիշում եմ։ Նույնիսկ հիշում եմ, որ քաղաքապետին անուն ազգանունով գիտեինք։ Առհասարակ, հիշում եմ, որ ժամանակին բոլոր նախարարներին անուն ազգանունով գիտեինք։ Հիմա ոչ մի նախարարի, մարզպետի կամ քաղաքապետի անուն ազգանունով չգիտեմ։

Վստահ եմ, որ բացի իրենց տնեցիքից (գուցե իրենց տեղակալներից), ոչ ոք չգիտի էդ մարդկանց անուն ազգանունը։ Հեսա նախագահ կընտրվի, իր անուն ազգանունն էլ չենք հիշի։ Ու չի լինելու ձեր խնդիրների մեղավոր հանդիսացող անուն ազգանուն։ Առաջ ամեն մի պրոբլեմի համար ժողովուրդը մեղավոր էր նշանակում։ Ու էդ մեղավորը էն մարդն էր, ում անուն ազգանունը հայտնի էր։ Հիմա մի անուն ազգանուն կա, որ բոլորը գիտեն, մնացածը չկան։

Այ դրա համար հիմա Երեւանում գծանշման բացակայության դեմ առանձնապես բողոք չեմ տեսնում։ Չկա անուն ազգանուն, ոչ ոք չգիտի, դրա համար ոչ ոքի չեն մեղադրում։ Ո՞նց մեղադրես մեկին, ում սկի անուն ազգանունը չգիտես։ Էլեկտրականության թանկացման մեղավոր էլ չես կարա ոչ մեկին նշանակես։ Հիշում ե՞ք գոնե մի ժամանակ, որ ոստիկանապետի անուն ազգանունը չիմանաք։ Ես չեմ հիշում։

Իսկ հիշում ե՞ք մի քանի հարյուր շարժում, ակտիվիստական խմբեր ու հասարակական կազմակերպություններ կային, որ ամեն ինչի դեմ բողոքում էին։ Թանկացումների դեմ, հանքերի դեմ, թալանի դեմ, եսիմ ինչի դեմ։ Ես հիշում եմ, բայց իրենք էլ չկան։ Ճիշտն ասած իրենց անուն ազգանունն էլ ոչ ոք չգիտի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version