Փետրվարի 20-ի երեկոյան Ռուսաստանի սահմանը հատել է Դոնբասի շուրջ 53 հազար բնակիչ։ Այս մասին հայտնել է ԱԻՆ պետի պաշտոնակատարը։
Դոնբասի սահմանազատման գծում իրավիճակը սրվել է հինգշաբթի։ Դոնեցկը և Լուգանսկը հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային գնդակոծության և հարձակման նախապատրաստման մասին։ Ըստ նրանց՝ գնդակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է, վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի ռազմական գործողություններ սանձազերծելու վտանգի հետ կապված կազմակերպել է շրջանների բնակիչների զանգվածային տարհանումը Ռուսաստան: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություններին արձագանքել է պնդմամբ, թե տարհանումը վկայում է, որ Դոնեցկից և Լուգանսկից սադրանքներ են նախապատրաստվում։