Արտաքին աշխարհ
Զելենսկին նախազգուշացրել է․ Մեկ կրակոցը կարող է պատերազմի հանգեցնել
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է կիրառվեն նախքան Ուկրաինա հնարավոր ներխուժումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Զելենսկին նշել է, որ ինքը համաձայն չէ այն դիրքորոշման հետ, որի համաձայն պատժամիջոցները պետք է կիրառվեն միայն այն բանից հետո, երբ հնարավոր ռուսական ներխուժումը տեղի ունենա:
“Մեզ պետք չեն ձեր պատժամիջոցներն այն բանից հետո, երբ կլինեն ռմբակոծություններ և այն բանից հետո, երբ մենք սահմաններ չենք ունենա, կամ այն բանից հետո, երբ մենք տնտեսություն չենք ունենա…»- ասել Է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ անհրաժեշտ է առնվազն հրապարակել պատժամիջոցների ամբողջական ցանկը, որոնք Արեւմուտքը մտադիր է սահմանել Ուկրաինա ներխուժման դեպքում:
Պատասխանելով Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր բարդ պատրվակի մասին հարցին՝ Զելենսկին ասել է, որ ցանկացած սադրանք շատ վտանգավոր է։ Նա նշել է, որ Ղրիմում եւ գրավյալ տարածքներում միաժամանակ գտնվում են 30-ից մինչեւ 35 հազար ռուս զինվորականներ:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերներին անհրաժեշտ է հստակեցնել այն ժամկետները, որոնցում երկիրը կարող է միանալ ռազմական դաշինքին:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: