Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին ստիպված եմ արտաբերել մի շատ պարզ,հստակ և հասկանալի գաղափար։
Ուրեմն…այն մարդիկ,որոնք կիսում են հայերին ԲԱՑԱՍԱԿԱՆ առումով «ղարաբաղցի, հայաստանցի, երևանցի, լեննականցի, քյավառցի, ախլքյալաքցի, բաքվեցի, կիրովաբադցի, ռուսաստանցի, պառսկահայ, ախպար, գլեյնդելցի» և այլն, այդ մարդիկ մեծատառով թուրքի վիժվածքներ են, անբարոյականի վաստակ և …(մնացած որակավորումները ձեր ճաշակով)։
Այն մարդիկ, որոնք համարում են միայն հայաստանցիներին հայ, իսկ օրինակ արցախցիներին ոչ հայ, կամ «շուր տված հայ» կրկին թուրքի վիժվածքներ են, բոլոր շատ վատ,ահավոր վատ, անտանելի վատ որակավորումները վրադիր։
Իսկ հիմա առանց ավելորդ հուզականության։
1֊Դիմում եմ ԱԱԾ ի համապատասխան ստորաբաժանումներին անհապաղ սկսել գործող օրենքների շրջանակներում ռեպրեսիվ գործողություններ այն մարդկանց հանդեպ, որոնք Հայսատանում տարածում են միասնական հայ ազգի տարբեր հատվածների հանդեպ ատելություն և վիրավորանքներ։
Կարծում եմ, որ այս գործընթացները ղեկավարվում են և խրախուսվում են ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից։
Այսինքն, պետք է անհապաղ վերջ տալ ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչների գործնեությանը։
2֊ԱԺ ին շտապ ընդունել օրենսդրական կարգավորումներ ,որոնք կտրուկ կխստացնեն քրեական պատասխանատվությունը այն անձանց հանդեպ,որոնք արտաբերում են և տարածում են ատելություն և անհանդուրժողականություն հայերի հանդեպ։
Համողված եմ, որ մեր բոլոր խնդիրների խորքում հենց պառակտումն է և ատելությունը։
Այս թրքահաճո «բարդակին» պետք է վերջ տալ »։