Արտաքին աշխարհ
Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ իրավիճակը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի առաջիկայում հեռախոսային բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով: Այդ մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի առաջնորդնի եւ Ուկրաինայի նախագահի հանդիպումը կազմակերպելու մասին մեր նախագահի առաջարկը, ըստ էության, ամենակարեւոր եւ կոնկրետ քայլն է այս ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ,-Քալինի կարծիքը ներկայացնում է Star թերթը:-Այդ հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր նախագահի փորձերը շարունակվում են: Ուկրաինա կատարած մեր վերջին այցի ժամանակ նա քննարկել է այդ հարցը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Նա բարձրաձայնել է այդ հարցը նաեւ նախագահ Պուտինի հետ զրույցում: Առաջիկայում կկայանան հեռախոսազրույցներ, որոնց ընթացքում դարձյալ վեր կհանվի այդ առաջարկը»:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: