Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք է լուրջ վերաբերվեն անվտանգության շուրջ ՌԴ-ի պահանջներին, հաղորդում է Կրեմլ-ի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը դարձյալ շեշտել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ամենայն լրջությամբ վերաբերվեն անվտանգության երաշխիքներն ապահովելու շուրջ Ռուսաստանի պահանջներին եւ հստակ արձագանքեն դրանց»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: