ԱՄՆ-ն մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ «մինչեւ վերջին պահը», որպեսզի չկորցնի զսպող ազդեցությունը:
Այդ մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչը անհապաղ հակառուսական պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի համար պատերազմ սկսելու համատեքստում զսպող դեր ունենալն է: Հենց դուք սահմանեք դրանք, այդ ազդեցությունը կկորչի: Այնպես որ մինչեւ վերջին պահը մենք մտադիր ենք պահպանել այդ զսպող ուժը»,-ասել է նա CNN հեռուստաալիքի եթերում: