Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։
Վերջինս հայտնել է, որ «1988-ի փետրվարից նշյալ անձինք ազգային թշնամանքի, ադրբեջանական ու հայ ժողովուրդների միջև ատելության հրահրման նպատակով Ղարաբաղում գումարել և անցկացրել են ազգությամբ հայ աշխատակիցների ժողովներ կազմակերպություններում ու հիմնարկներում»։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալելու մտադրության մասին։