Առաջին նախագահն իր առանձնատանը ընդունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին
Առաջին նախագահն իր առանձնատանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին`
Հունվարի 25֊իկ Ռուսաստանի դեսպանին,
Փետրվարի 5-ին ԱՄՆ դեսպանին
Փետրվարի 8-ին Ֆրանսիայի դեսպանին։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու հումանիտար բնույթի մի շարք հարցեր։ Հատուկ կարևորվել է մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը, ինչպես նաև ակնկալվող հումանիտար աջակցության կարևորությունը։