Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է Ուկրաինայի տարածքում տեղական ժամանակով 07:00-ի դրությամբ թշնամու գնդակոծությունների հետեւանքների մասին, հաղորդել է «Արմենպրես»-ը:
«Խմելնիցկու մարզ. հրետանային գնդակոծության հետեւանքով Ստարոկոնտանտինովի զորամասի վառելիքա-քսուքային նյութերի կազմի բռնկում: Դնեպրոպետրովսկի մարզ. Կրասնոպոլե եւ Մարգանեց քաղաքներում՝ հրդեհ զինապահեստներում, Վիննիցկայայի մարզ. Տուլչին քաղաքում եւ Բոխան գյուղում՝ հրդեհ զորամասերում:
Լուցկ քաղաքում պայթեցվել Է հեռուստաաշտարակը, Կիեւի մարզ. Բրովարի քաղաքի մերձակայքում՝ հրդեհ զորամասում»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Facebook-ում ԱԻՊԾ-ի Էջում: Ավելի ուշ ամփոփագրում ժամը 07:20-ի դրությամբ տեղեկատվություն է հայտնվել Լուցկ քաղաքում օդակայանի գնդակոծության, ինչպես նաեւ այլ պահեստների բռնկման մասին: