Արտաքին աշխարհ
Զելենսկին հայտարարել է, որ ցանկացել է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, բայց վերջինս չի արձագանքել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքելն: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր տեսաուղերձում, որը նա հղել է ռուսերենով, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
«Այսօր ես նախաձեռնեցի հեռախոսազրույց ՌԴ նախագահի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեեւ լռությունը պետք է Դոնբասում լիներ»,-ասել է Զելենսկին:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: