Նիկոլին կառափնարան է սպասվում, նա հայ կոչվելու իրավունք չունի․ արդարադատության գեներալ-մայոր yerkir.am – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Նիկոլին կառափնարան է սպասվում, նա հայ կոչվելու իրավունք չունի․ արդարադատության գեներալ-մայոր yerkir.am

Այսօր բոլորեց 2008 թ․ մարտի 1-ի արյունալի դեպքերի 14-րդ տարին։ Ամենասխալ իրավական գնահատականն էր Նիկոլ Փաշինյանին մասսայական անկարգություների համար դատապարտելը, նրա գործողությունները, իր քաղաքական հոր՝ ծերուկի նախաձեռնությամբ, ուղղված էին պետական հեղաշրջում անելուն, իշխանությունը յուրացնելուն․ Yerkir.am—ի հետ զրույցում ասում է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, որը 2008 թ․-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետն էր, իսկ մինչեւ 2018թ․ օգոստոսը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Պետրոսյանը շեշտում է՝  Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվեր պետական իշխանության յուրացման փորձի փաստով, իսկ նրան մեղադրանք առաջադրվեց մասսայական անկարգությունների համար, որից հետո ներվեց:

«Նրա սիրտը փառավորվում էր ոստիկաններին ծեծելու եւ սպանելու համար, նա վանկարկում էր՝ «ազատենք Երեւանը ղարաբաղցի տականքներից»: Մի տականք, որը հայրենիքի, ժողովրդի առաջ գործել է պետական դավաճանություն։ Ինչ հայհոյանքներ կա, արդեն սրանց տրվել է, ինչ դավաճանություն ունեն՝ բացահայտվել է արդեն, էլ տեղ չկա, գործելու ժամանակն է»,-ասաց նա:

Զրուցակիցս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին համարում է հանցագործ, որը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի գործով դատավճիռը: Պետրոսյանը շեշտում է՝ պատմությունը կեղծվում է ոչ միայն գլխավոր դատախազի, այլեւ գործող դավաճան իշխանությունների անմիջական պատվերով:

«Դատախազը կոնկրետ հանցագործ է՝ բառի բուն իմաստով: Այսքան քաղաքական հետապնդումները, հայհոյանքների համար հարուցված քրեական գործերը, ապօրինի կալանավորումները,  որ իրականացվում են մեր հայրենակիցների նկատմամբ, հանցագործություններ են։ Բանը հասել է նրան, որ դատավորին են կալանավորում իր իրավաչափ գործունեության համար»,- նշում է նա:

Արդարադատության գեներալ-մայորն ընդգծում է՝ գլխավոր դատախազն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը, եւ ասել, որ նա, Փաշինյանին արդարացնելով, միայն պատմություն է կեղծում, մեղմ ձեւակերպում է։ «Նա կատարում է հանցագործություն, եւ սա ասում եմ՝ որպես իրավաբան: Այն գործողությունները, որոնք դատախազությունն իրագործում է, քաղաքական իշխանության պատվեր է։ Նիկոլ Փաշինյանը հիմա քինախնդիր վարքագիծ է դրսեւորում բոլորի նկատմամբ, որովհետեւ դեռեւս 2008 թ.-ից նա իշխանությունը յուրացնելու եւ իշխանության գալու ձգտում ուներ։  Այսօր նա վրեժ է լուծում այն անձանցից, ովքեր թույլ չտվեցին՝ նրա հանցավոր գործունեությունը մինչեւ վերջ իրականացվի»,-մեկնաբանում է Թ․ Պետրոսյանը:

Պետրոսյանը ոչ իրավաչափ եւ ապօրինի է գնահատում նաեւ  ՀՀ ոստիկանության գործունեությունը։  Նրա խոսքով՝ համակարգն ամբողջությամբ ծառայում է  Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական շրջանակներին:

«Ոստիկանությունը զենքով զուգորդված բազմաթիվ հանցագործություններ է կատարում, որը չի բխում իր կանոնադրական օրենքից։  Ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ՝ իրականացվում է մեկ գործառույթ՝ հոգեվարքի մեջ ապրող այս իշխանության օրերը մի փոքր երկարացնելու գործառույթը: Դուք տեսա՞ք ոստիկանության լկտիությունը, ցինիզմը հրապարակում, երբ մեր քաղաքացիները ընդվզում էին թուրքերի՝ Հայաստանում գտնվելու դեմ: Նրանք այնպիսի ջանասիրությամբ էինր մեր երիտասարդներին լցնում մեքենաները եւ տանում բաժիններ»,- նշում է նա:

Կառավարական շենքը շուրջօրյա հսկողության տակ վերցրած հարյուրավոր ոստիկանների քթի տակ ինչ-որ խմբավորումներ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց հաջակցություն Ուկրաինայի ցույց էին անում, գեթ մեկ ոստիկան չկար: Թաթուլ Պետրոսյանի մեկնաբանմամբ՝ այս ցույցը քաղաքական իշխանության պատվերն էր, եւ ոստիկանությունը միջամտելու իրավունք չուներ։

Արդարադատության գեներալ-մայորի կարծիքով ՝ Հայաստանում այսօր տարվող հակառուսական քարոզչությունն այս իշխանությունների քաղաքական գծերից մեկն է՝ ամեն ինչ անում են, որ կտրեն ռուս-հայկական համագործակցության եզրերը:

«Այն անձինք, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ գոռում-գոչում էին, որ Ֆրանսիան եւ Ամերիկան զորքեր են ուղարկելու Հայաստան, թող Ուկրաինայի օրինակը տեսնեն: Որեւէ մեկը, որեւէ երկրի համար զորք չի ուղարկի։ Սրանք ամեն ինչ արեցին, որ մեր բանակը կործանեն ու կործանում են մինչեւ այսօր: 4 տարի շարունակ բանակը վարկաբեկեցին, օրը մեջ Գլխավոր շտաբի պետ են փոխել, սա նշանակում է՝ կազմալուծել մեր բանակի ամբողջ ռազմական գործունեությունը, բանակի հիմքերն ավերել: Մինչեւ այսօր անում են դա: Մտածում են, թե հակառուսական քարոզչությամբ Հայաստանը ինչ-որ տեղ են տանելու: Ո՞վ է կանգնած Հայաստանի կողքին, ռուսական բանակից ու ռուսական իշխանություններից բացի»,- նշում է նա:

Արդարադատության գեներալ-մայորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ծանր դատաստան է սպասվում։ «Փաշինյանին կառափնարան է սպասվում, նա այլեւս հայ կոչվելու իրավունք չունի, նա այս երկրի գլխին այնպիսի արհավիրք բերեց, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վաղը մեզ համար գուցե ավելի փոքր վնաս համարվի, քան այն, ինչ նա արեց այս տարիների ընթացքում: Նա հայ գենոցիդ արեց՝ ոչնչացրեց 5 հազար երեխա, ունենք ավելի քան 12 հազար վիրավոր, հոգեբանական լուրջ խնդիրների միջով անցած 18-20 տարեկան երեխեք: Չէ՞ որ բոլորը պետք է ամուսնանային, գոնե մի քանի երեխա ունենային»,- ասում է Պետրոսյանը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր1 month ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր5 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները