Վահան Քերոբյանը «մեծամտացել է», բայց ցուցանիշները բավականին տխուր են. «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Վահան Քերոբյանը «մեծամտացել է», բայց ցուցանիշները բավականին տխուր են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ –օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով երեկ իր ֆեյսբուքյան էջում «մեծամտացել է» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Օրինակ, նա հրապարակել է ցուցանիշները եւ նշել՝ «Տարվա լավ սկիզբ»:

Բայց նկատենք, որ Քերոբյանը հրապարակել է միայն 2022 թվականի հունվար ամսվա ցուցանիշները 2021-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ըստ որի՝ այս հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մեր երկրում տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 15.4 տոկոսով, շինարարության ծավալները՝ 3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 11.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 16.6 տոկոսով: Բայց եթե դիտարկենք այս տարվա հունվար ամսվա նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՎԿ-ի հրապարակած տվյալները, ապա կպարզենք, որ ցուցանիշները բավականին տխուր են ու մտահոգիչ:

Օրինակ, այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ը՝ նվազել է 45 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 37.8 տոկոսով: Ամենակարեւորը՝ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում ունենք գրանցած՝ 28.7 տոկոսի չափով: Միայն արտահանման ծավալները 2022 թվականի հունվարին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ պակասել են 17.9 տոկոսով, ներմուծմանը՝ 33.9 տոկոսով: Իսկ սպառողական շուկայում արձանագրված գնաճն էլ կազմել է 1.6 տոկոս: Ահա տարվա լավ սկիզբ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր2 weeks ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները