Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է. «Եվրասիական Միության ինտեգրացիան շատ ավելի խորն է, հետաքրքիր և ընդարձակ, քան ինտեգրացիան ԱՊՀ-ի շրջանակներում, որը շատ ու շատ պայմանական է։ Կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է անում»:
«ՉԻ». Տեսնես Քոչարյանը Մոսկվայում ռուսներին ի՞նչ է խոստացել, որ այսքան խորն է ուզում: Ինքն ընդհանրապես խորը հարաբերությունների սիրահար է, ժամանակին նրա շնորհիվ Ռուսաստանը բավական խորը մտավ մեր երկրի գազաէներգետիկ համակարգ, նույն խորությամբ Հայաստանի բոլոր կարևորագույն ռազմավարական նշանակության օբյեկտների մեջ հայտնվեց:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։