Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Պարտված երկրում հերոսներն ասելիք չունեն…
Այսօր տևական ընդմիջումից հետո, Եռաբլուրում, Վազգեն Սարգսյանի տարեդարձի օրը խոսել է Ալբերտ Բազեյանը, որը ԵԿՄ անփոխարինելի փոխնախագահն էր Վազգեն Սարգսյանի նախագահության շրջանում։
Իհարկե, Բազեյանը խոսել է մի քանի վարկյան, հետո հուզմունքը խեղդել է նրան` ընդհատելով ելույթը։
Բազեյան Աբոն երկրապահի այն տեսակն է, որը հաղթեց առաջին պատերազմում, բայց խաղաղությանն էլ չպարտվեց, չնմանվեց դղյակներ ու բիզնեսներ ստեղծող օլիգարխացած հրամանատարներին։ Նույնիսկ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ մնաց նույն Հասարակն ու նույն Մարդը։
Բազեյանը չխոնարհվեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջ` առաջին հերթին հավատարմություն հայտնելով Վազգենի հիշատակին։
Բազեյանը չէր կարող ու չմիացավ պսեդոհեղափոխականներին` չխուրդվելով քաղաքական մանր խաղերում։
Այսօր Բազեյանի ելույթը չստացվեց. նա մի քանի վարկյան հուզվեց` օրվան ավելի մեծ խորհուրդ տալով։ Պարտված երկրում հերոսներն ասելիք չունեն…