Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Անմեղսունակ իշխանություն
Պատմությունը խմբագրել հնարավոր չէ։
Երբ ՔՊ պատգամավորները կոտրատվում են` հիմնավորելու համար, թե տարածքներ չեն հանձնել, առնվազն տարակուսելի է։
Հղումը, թե նախկիններն էլ բանակցել են այդ տարածքները վերադարձնելու շուրջ, մեղմ ասած` չի կարող խմբագրել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում պատերազմի միջոցով տարածքներ են հանձնվել։
Փաստորեն, այս իշխանությունը պարզ ճշմարտություններ մինչև հիմա գիտակցել։ Երբ որոշակի տարածքներ հետ են վերադարձվում բանակցությունների ընթացքում, գործում է, այսպես ասած, փոխզիջման սկզբունքը, երբ քո զիջման դիմաց ստանում ես զիջում հակառակորդից, օրինակ` հանձնում ես ԼՂ-ին հարակից տարածքները` Արցախի վերջնական կամ միջանկյալ կարգավիճակի դիմաց։
Փաշինյանը մերժել է փոխզիջումը, պատերազմում պարտվել է` ոչ միայն լուսավոր կյանքերի, այլ հանձնված տարածքների, Հայաստանի կորսված սուբեկտության գնով։