Արտաքին աշխարհ
Ռուստամ Մուրադովի նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառեց. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախում տեղակայված ռուս խաղաղարարների զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը Ուկրաինայի դեմ պատերազմում առանցքային դերակատարում ունի՝ նա ղեկավարում է Լուգանսկում եւ Դոնեցկում ռազմական հատուկ գործողությունները:
Սրանով է պայմանավորված, որ Մուրադովի նկատմամբ նույնպես Եվրամիության կողմից պատժամիջոցներ կիրառվեցին՝ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների հետ նույն ցանկում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: