Քաղաքականություն

Թուրքիան և իր պստիկ ծառա Ադրբեջանն սկսում են տարածաշրջանում լարվածության գեներացման նոր գործընթաց․ Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Թուրքիան և իր պստիկ ծառա Ադրբեջանն սկսում են տարածաշրջանում լարվածության գեներացման նոր գործընթացը, որն իր հերթին ունի ուղիղ կապ Ռուսաստան VS Արևմուտք (Ուկրաինա) աննախադեպ առճակտաման զարգացումների հետ։
Որքան այդ առճակատումը խորանա, այդքան մեր տարածաշրջանում ապակայունացման վտանգները կավելանան։ 


Ուստի Արցախի և Հայաստանի ուղղությամբ թուրք֊ադրբեջանական տանդեմի սադրանքները անխուսափելի են, քանզի թուրքալեզու ցեղերի «հավաքականը» ունի հստակ խնդիր չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում, ինչն իր հերթին իրենք երբեք չեն թաքցրել։


Բավական է պարզապես վերհիշել վերջին օրերի իրադարձությունները։
Տեսեք…ադրբեջանցիները գրեթե ամեն օր հայտարարում են՝ իբր հայկական կողմը գնդակոծում է իրենց դիրքերը (սա ակնհայտ սուտ է), ինչն իր հերթին (ըստ իրենց հաշվարկների) պետք է լինի իրենց կողմից նախատեսվող սադրանքների արդարացում։
Եվ ահա հետևանքները․ երեկ ադրբեջանցիները գնդակոծում են Հայաստանի տարածքը Երասխի ուղղությամբ, ինչի արդյունքում մենք ունենում ենք մեկ զոհ և վիրավորներ։ 
Նույն կերպ ադրբեջանցիները իրավիճակը լարում են Արցախի Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքներում, երբ ականանետով ռմբակոծում են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատունը։ 
Զուգահեռ թուրքերը և ադրբեջանցիները անդադար անցկացնում են Նախիջևանում և ՀՀ/ԱՀ օկուպացված տարածքներում հարձակողական բնույթի զորավարժություններ։
Համոզված եմ, որ մեր թշնամիների սադրանքները շարունակվելու են, քանզի բացի իրենց կողմից որդեգրած հակահայկական սադրանքներից, իրենք նաև չեն ստանում ոչ մի ադեկվատ և հասկանալի պատասխան ՀՀ իշխանությունների կողմից։
Տեղի է ունենում հակառակը՝ որքան թուրք֊ադրբեջանական ոհմակը լարում է իրավիճակը, նույն այդքան ՀՀ իշխանությունները անհասկանալի եռանդով և անբացատրելի չորկողությամբ շարունակում են բարբաջել «խաղաղության դարաշրջանի և խաղաղության պայմանգրի» անհրաժեշտության մասին հայասպան և ֆաշիստական Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Հասկանո՞ւմ են ՀՀ իշխանությունները իրենց կողմից իբր «խաղաղությանը» միտված քաղաքականության լրջագույն վտանգները։ Ես անկեղծ ասած չգիտեմ, քանզի ինձ մոտ կա հստակ տպավորություն, որ իրենք ուղղակի հրաժարվում են առերեսվել իրականության հետ և շարունակում են ապրել ապազգային, հակահայկական և հակապետական «պացիֆիստական» երազանքներով»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version