Արտաքին աշխարհ
Ռուսաստանը վերախմբավորել է զորքը՝ Կիևի վրա գրոհելու համար. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
Հակառակորդը շարունակում է հարձակողական գործողություններն Ուկրաինայի դեմ՝ կենտրոնանալով հատկապես Կիևի շրջափակման վրա, այս մասին
հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, փոխանցում է Униан-ը:
«Հակառակորդը վերախմբավորվում է զորքը՝ Կիևի վրա գրոհ կազմակերպելու համար: Հարձակման համար օկուպանտները նախատեսում են ներգրավել առավել մարտունակ ստորաբաժանումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: