Մանուել Մանուկյանը ֆեյսբուքում գրել է․
Պահանջում եմ շտապ նիկոլի հրաժարականը։Բոլոր խնդիրները այստեղից են,եթե բոլորդ պահանջեք և պայքարեք բոլորիս խնդիրները լուծելու հույս կլինի։ Ես չեմ ուզում դուք տեսնեք և զգաք այն ինչ նիկոլը պատրաստվում է անել Ձեր և Ձեր երեխաների հետ, պետք է կանգնեցնել դավաճանին, պետք է հեռացնել նրան երկրի ղեկից, հավատացեք ինձ էս օրերին երանի ենք տալու, եթե սրան չհեռացնենք, այսօրվա դաժան ու ծանր օրերին անգամ երանի ենք տալու Ազգ ջան։ Նիկոլը այս անգամ ավելի մեծ աղետ է բերելու քան մինչև այսօր ինչ արել է։ Պետք է բոլորս պայքարենք և ստիպենք մարդկանց պայքարել, միակ փրկությունը պայքարելու և չհանձնվելու մեջ է, նրանք ովքեր հանձնվել են, ուրեմն պարտվել են տգետներին և դավաճաններին։ Մի թողեք նորից խլեն անմեղ տղերքի կյանքեր, մի լռեք, մի փախեք այլ պայքարեք։ Զինվորին լեզվով և բաժակաճառով չի որ պիտի սրտացավ լինենք միայն, պետք է հեռացնենք նիկոլին եթե իրոք զինվորին սիրում ենք և սրտացավ ենք։
13.03.2022թ Մանուել Մանուկյան