Հասարակություն

Ժամեր առաջ 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկան․ ժամանած բժիշկներն արձանագրել են երեխայի մահը

Shamshyan.com-ը գրում եԱյսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան – Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է երեխայի մահը:  

Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ամրավիրի բաժին:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version