Արտաքին աշխարհ
Ուկրաինան հաստատ կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց դեռ հայտնի չէ, թե երբ․ Զելենսկի
Ուկրաինան հաստատ կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կգա մեր հաղթանակը։
Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք 100%-ով գիտենք, որ հաղթանակ է լինելու, բայց նույն 100%-ով դեռ չգիտենք, թե երբ կլինի… Սկիզբը պետք է լինի հրադադարով»,- ասել է Զելենսկին։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: