Tert.am-ը գրում է․
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքում և դրա շուրջ կա հինգ հազար չեչեն մարտիկ՝ կոչ անելով քաղաքային իշխանություններին շտապ հանձնվել: Չեչնիայի ղեկավարը համապատասխան գրառումն արել է իր թելեգրամյան ալիքում:
«Մարիուպոլում գտնվողներին ևս մեկ անգամ կոչ եմ անում շտապ հանձնվել, հակառակ դեպքում երեկոյան արդեն ուշ կլինի։ Մենք ձեզ կտրամադրենք անվտանգություն։ Մեր 5000 լավագույն չեչեն մարտիկներ գտնվում են Մարիուպոլի շրջակայքում և ներսում: Գոնե մեկ անգամ տղամարդկային քայլ արեք հանուն խաղաղ բնակչության և քաղաքի»,- գրել է Կադիրովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: