Քաղաքականություն

Ներկայիս իրավիճակը ո´չ 2000-ականների, ո´չ մինչև 2018 թվականը իրականացվող, ո´չ էլ, առավել ևս, 90-ականների գործընթացի հետ առնչություն չունի

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է

Նախկինում թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարները մի բան էին, հիմա՝ բոլորովին այլ: Կասեք՝ հիմա էլ է հրամայական և այլընտրանք չկա: Միգուցե: Բայց նախկին գործընթացներով ներկայիս գործընթացները պայմանավորելը կամ նույն հարթության վրա մեկնաբանելը, անհեթեթություն է:

Միգուցե հիմա հարցը շատ ավելի սուր է դրված: Ու դա բնական է: Բայց, էլի եմ կրկնում, նախկին ու ներկա գործընթացները բոլոր առումներով անհամեմատելի են:

Ներկայիս իրավիճակը ո´չ 2000-ականների, ո´չ մինչև 2018 թվականը իրականացվող, ո´չ էլ, առավել ևս, 90-ականների գործընթացի հետ առնչություն չունի: Նախկին գործընթացները, իրենց հնարավոր բոլոր թերություններով հանդերձ, մեկ այլ իրականությունում էին ծավալվում, ներկայիս գործընթացը՝ բոլորովին այլ:

Եթե «նախկինները» քննադատում են «ներկաների» ներկայիս գործունեությունն ու վարքը, սխալ է այդ կոնտեքստում «նախկիններին» «բա ձեր ժամանակ էլ «սենց» ու «նենց»…» տիպի արգումենտներով հակադարձելը: Նման հակադարձումները, կամա, թե ակամա, ընդամենը սպասարկում են փաշինյանական շրջանակների շահերը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարվող ներկայիս գործընթացը, քանի դեռ այն իրականացվում է Փաշինյանի կերպարանքով, զուրկ է լինելու բանական լեգիտիմությունից:

Ամենաընթերցվածները

Exit mobile version