«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը գումար կստանան պետությունից: Մասնավորապես, գումար ստանալու այս կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները երեք տոկոսից ավելի են հավաքել: Ըստ այդմ, մեկ տարվա համար 268 մլն դրամ է ստանում ՔՊ-ն, 38 մլն՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 50 մլն՝ ԲՀԿ-ն, եւ 163 մլն՝ «Հայաստան» դաշինքը:
Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում