Ալեն Դելոնը պատրաստվում է կյանքից հեռանալ էվթանազիայի միջոցով – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Ալեն Դելոնը պատրաստվում է կյանքից հեռանալ էվթանազիայի միջոցով

«Ծերանալը դաժան բան է: Եվ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Մենք կորցնում ենք դեմքն ու տեսողությունը, ոտքի ենք կանգնում և զգում` սատանան տանի, ինչպես է ցավում կոճը: Տանջանքը սարսափելի է»,- ասում է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը։

Նա այժմ ապրում է Շվեյցարիայում։ Դերասանը 86 տարեկան է։

2019 թվականին Դելոնը կրկնակի կաթված ստացավ։ Դրանից հետո ամբողջ ժամանակն անցկացնում է տանը՝ իր շների հետ լիակատար մեկուսացման մեջ։

2020 թվականին մահացավ Դելոնի նախկին, բայց միակ կինը՝ Նատալի Դելոնը։ Նա մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Մահից կարճ ժամանակ առաջ Նատալին, անբուժելի հիվանդ լինելով, այցելել էր դերասանին նրա` Շվեյցարիայի կալվածքում։

Նրանց որդին՝ Էնթոնին, այդ ժամանակ սոցցանցում լուսանկար էր հրապարակել, որում նրա ծնողները հյուրասենյակում նստած զրուցում էին։ «Նրանք միասին են՝ ավելի քան կես դար առաջ բաժանվելուց հետո»,- մակագրել էր Էնթոնին լուսանկարը։

Այժմ ֆրանսիացի կինոաստղին տեսակցում են միայն նրա երեխաները։ Ալեն Դելոնը չի թաքցնում, որ արդեն կտակ է կազմել։ Նա չի ցանկանում, որ իր մահից հետո հարազատները զբաղվեն «կեղտոտ գործով»՝ ունեցվածքի բաժանումով և խնայողություններով։

Ավագ որդուն` Էնթոնիին, որն այժմ 57 տարեկան է, Դելոնը խնդրել է գլխավորը՝ օգնել իրեն մահանալ։

Դերասանը միշտ է ասել, որ դեմ չէ էվթանազիային։ Այդ պատճառով է նա տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ էվթանազիան պաշտոնապես թույլատրված է։

«Կյանքից հեռանալու այս միջոցը ես ամենատրամաբանականն ու բնականն եմ համարում»,- ասում է դերասանը։ «Տարիքն առնելուց հետո մենք իրավունք ունենք սուսուփուս գրողի ծոցը գնալ, առանց հիվանդանոցների և ներարկումների»:

Advertisement

Արտաքին աշխարհ

Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները

Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։

Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։

Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։

Continue Reading

Արտաքին աշխարհ

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում

Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:

Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից:

Continue Reading

Արտաքին աշխարհ

Հիասթափված Ուկրաինան էլ ոչինչ չի հայտնում Պենտագոնին (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 year ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները