Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան. Գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված «Հետք» – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան. Գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված «Հետք»

Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան, սակայն արցախյան պատերազմն ընդհատեց նրա կենսագրությունը: «Գագիկը 6 տարեկանից մեծացել է Ռուսաստանում: Սկզբում տատիկ-պապիկի մոտ էր մնում, մինչեւ որ ես էլ կարողացա տեղափոխվել: Մենք իրեն հայրենասեր ենք մեծացրել: Ինքը հայերեն գրել-կարդալ չգիտեր, բայց շատ լավ խոսում էր: Լիքը հայ ընկերներ ուներ Գյումրիում: Շատ ընկերասեր երեխա էր՝ հասնող, օգնող, հոգատար,- ասում է Լուսինե Դարբինյանը:- Գագիկս տղայի՝ հարց լուծող տեսակն էր, ռուսներն ասում էին՝ шустрый малый, ու էնտեղի իր ռուս ընկերներն էլ էին իրեն շատ սիրում: Ես ամուսնալուծվել եմ, երբ Գագիկը մեկ տարեկան երեք ամսական էր: Տանջանքով, չարչարանքով եմ մեծացրել, ու հիմա չկա»:

19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք: Մայրը պատմում է, որ տղայի մեկնումը 2020թ.-ի օգոստոսին եղել է շատ հապճեպ: Գագիկը միանգամից որոշել է, որ պիտի գնա պարտքը տալու հայրենիքին: Ռոստովից թռիչքը օգոստոսի 14-ին է եղել: Համավարակով պայմանավորված՝ բավական դժվարությամբ են կարողացել ինքնաթիռի տոմս գտնել: Տղան արգելել է մորն իր հետ գալ Հայաստան: Գյումրու զինկոմիսարիատում սկզբում հրաժարվել են զորակոչել Գագիկին՝ ասելով, որ ուշացել է, թող գնա ու ներկայանա հաջորդին: Գագիկը բողոքարկել է որոշումը, հայտարարել, որ առանց այդ էլ ուշացրել է ծառայության մեկնումն ու պահանջել, որ հարցն անհապաղ լուծեն:

Գագիկը զորակոչվել է օգոստոսի 24-ին: Ծառայության վայրն, ըստ վիճակահանության, Ջրականն (Ջաբրայիլ) էր: «Եթե չգնար, չէր զոհվի,- մայրը հոգոց է հանում,- վիրուսի հետ կապված, դրսից եկողները պիտի կորոնավիրուսի թեստ հանձնեին, էնտեղ 14 օր մեկուսանալու պահանջ կար, բայց Գագիկս գնացել, սաղ արագի մեջ արել էր, վճարովի թեստը հանձնել էր, զինկոմում էլ ասել էր՝ ես ոչ մի բժշկական խնդիր չունեմ, չէր թողել, որ բժշկական կոմիսիան խորությամբ բուժզննում անի, պնդել էր, որ իրեն շուտ տանեն բանակ: Գագիկս առաջին-երկրորդ կարգի հարթաթաթություն ուներ, բացի դրանից՝ Ռուսաստանում կռվի մեջ էր ընկել, աջ ձեռքը դաստակից կոտրվել էր, կպցրել էին՝ ծուռ էր կպել, երկրորդ անգամ էին ջարդել-կպցրել, ու տղայիս աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը 70 տոկոս շարժունակությունը կորցրել էին: Եթե թողներ, որ իրեն նորմալ բժշկական հետազոտության ենթարկեին, հաստատ չէին զորակոչի»:

Զորակոչից հետո Գագիկը կարանտինային 14 օրը եղել է Ստեփանակերտում, օգոստոսի վերջին անցել է ծառայության: Զորամասում տղայի մոտ ստամոքսի ցավեր են սկսվել՝ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից նրան դուրս են գրել սեպտեմբերի 21-ին՝ ասելով, որ եթե կրկնվի, կուղարկեն Երեւան: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, արդեն պատերազմ էր Արցախում: «Էն ժամանակ չէի հասկանում, թե ինչու էր Գագիկս էդպես շտապում: Բայց հետո, ամիսներ անց, իմացանք, որ մեկնելուց առաջ՝ օգոստոսի 12-ին, ռուս ընկերը վոթսափով գրել էր, թե ինչու է Գագիկն էդքան շտապում Հայաստան գնալ: Գագիկն էլ պատասխանել էր, թե Արցախում ծառայող ընկերներից իմացել է, որ հնարավոր է պատերազմ սկսվի, ու ինքը գնում է ընկերների կողքին լինելու,-պատմում է Լուսինեն,- իր գյումրեցի ընկերներից Սամվել Հովակիմյանն էլ է զոհվել էս պատերազմում՝ կամավոր էր գնացել: Սամվելը մի քանի տարի մեծ էր Գագիկից, բայց իրենք շատ մտերիմ էին: Ու հիմա՝ ամիսներ անց, ռուս ընկերոջ հետ եղած խոսակցությունն իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչի էր ինքն ուզում հենց օգոստոսի զորակոչով գնար բանակ»:

Գագիկը բարձրահասակ էր՝ 1,85 մ հասակ ուներ, զբաղվում էր բռնցքամարտով, մասնակցում «Մարտեր առանց կանոնների» մենամարտերին: Դաջվածքների մասնագետ էր: Մայրը տղային նկարագրում է որպես նպատակասլաց, անվախ, որոշումներ կայացնող, համառ եւ արդարության համար պայքարողի: Ասում է, որ պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում: Գագիկը խոսել է մոր հետ սեպտեմբերի 28-ին, հայտնել, որ առաջնագծում է: Լուսինեն հարցրել է, թե ինչ զենքով են կռվում, տղան կատակել է՝ у меня игрушка автомат: Հետո զանգել է հոկտեմբերի 2-ին ու հայտնել, որ զենքը փոխել են:

«Ասեց՝ я на черном стреле, հարցրի, թե դա ինչ է, բացատրեց, որ սնայպեր են տվել ու իր հետ մի աղջիկ էլ կա սնայպերիստ: Հաջորդ զանգը ստացել եմ հոկտեմբերի 7-ին: Հիշու՞մ եք, որ լուրեր տարածվեցին, թե ինչ-որ մարդիկ գնացել են Ջաբրայիլի դիրքապահներին ասել են՝ թողեք, փախեք, Նիկոլը հողերը ծախել է, ձեզ էլ ուղարկել են մսաղաց: էդ իրենց են ասել, բայց իրենք չեն փախել, 19 հոգով են եղել: Ովքեր, որ ասել են դա, երեխեքին հրաման են տվել զենքերը հանձնել, հետո տարել իրանց անտառ, կորցրել են. դա եղել է հոկտեմբերի 5-ի իրիկունը»,- Լուսինեն ասում է, որ այս մասին իմացել է արդեն հոկտեմբերի 7-ին, երբ հնարավոր է եղել խոսել տղայի հետ:

«Իրենց գտել էին ռազմական ոստիկանության միջոցով, քանի որ Գագիկս զանգել էր այդ համակարգում մեր ծանոթին, վերջինս էլ զանգեց ինձ, էդպես եմ իմացել, որ տղաս ու իր ընկերները կորած են Ջաբրայիլի անտառներում: Հետո Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն էին զանգել, հետո Հադրութ, էդպես գնացել, իրանց գտել էին, բայց տարել, ծեծել էին: Գագիկս, որ զանգեց, ասեց՝ у меня большая шишка на голове, но я на них не обижаюсь, самое главное-мы спасены: Հետո էդ փրկվածներով լուսանկարվել էին,- Լուսինեն ցույց է տալիս խմբակային լուսանկարը, որտեղ բոլորը երջանիկ ժպտում են,-դրանից հետո էրեխեքին տարել էին Հադրութ: Եթե կհիշեք, հոկտեմբերի 10-ին հրադադար էին հայտարարել, բայց թշնամին անմիջապես խախտեց: Էդ ժամանակ թուրք վարձկանները լցվել էին Հադրութի զորամաս, էրեխեքը չգիտեմ ինչ հրաշքով էին փրկվել, որովհետեւ զորամասը տրաքցրել էին թուրքերը: Մենք ծնողներով գտել էինք հրամանատարին ու հարցնում էինք՝ ու՞ր են մեր էրեխեքը, ինքը, գժված, գլուխը պատերին խփելով, ասում էր՝ ինձնից երեխա չուզեք, աչքիս առաջ սաղ օդ են ելել, տրաքցրել են»:

Լուրը, որ Գագիկն ու ընկերները զոհվել են զորամասում, հերքվել է տղայից ստացած զանգով: Տղան մորը հայտնել է, որ ընկերներով պատսպարված են եկեղեցու նկուղում, զենք ունեն, սակայն իրենց հետ կան ծանր վիրավորներ, եւ չգիտեն ինչպես դուրս գան տարածքից, որն արդեն թշնամու վերահսկողության տակ է: Դա եղել է Գագիկից ստացած վերջին հեռախոսազանգը: 

«Ում ասես փորձեցինք գտնել, ոչ մեկ հանձն չառավ, որ գնան էրեխեքին փրկելու: Էդ օրը երեկոյան մենք կապվեցինք ոմն քաղաքապետի հետ՝ Արմեն կարծեմ, ինքը ներկայացավ որպես Հադրութի քաղաքապետ, բայց հետո ծնողներով պարզեցինք, որ ջրմուղկոյուղու պետն է եղել: Ինքն ասեց, թե երեխեքի համարը տվեք, զանգեմ, տեսնեմ որտեղ են, փորձեմ ես իմ ջոկատով գտնել: Տվեցինք հեռախոսահամարը, ինքը կապնվել էր էրեխեքի հետ ու իր ասելով՝ ուղղորդել էր նրանց ինչ-որ ձոր: Մեզ հավատացրեց, որ ամեն ինչ նորմալ է,- Լուսինեն հոգոց է հանում՝ փորձելով որքան հնարավոր է ճշգրիտ հիշել անցած ամիսների դեպքերն ու ժամանակագրությունը:- Հոկտեմբերի 21-ին գտանք աֆիցերներից մեկին, անունը Արմեն էր, մականունը՝ Չղջիկ: Տղայիցս երկար ժամանակ լուր չկար, զանգեցի էդ Արմենին, ասեցի Գագիկի մայրն եմ, ասեց հա, մորքուր ջան, գիտեմ, ոնց չգիտեմ, ինքը մեզ հետ է, ասեց՝ ես հիմա գնամ, Գագիկը դիրքերում է, ժամը 6-ին պետք է իջնի, կխոստանամ, որ քեզի կզանգե, ու էդ ժամը վեցը մինչեւ հիմա չի եկել: Հետո Արմենն անհասանելի դարձավ»:

Որոնումների ընթացքում Լուսինեն ու հարազատները փորձել են հանդիպել Գագիկին ճանաչող վիրավոր ծառայակիցներին: Վերջիններս պնդել են, որ Գագիկը ողջ է, անգամ վիրավոր չէ, սակայն չգիտեն, թե կոնկրետ որտեղ է նա: Լուսինեն ասում է, որ այդ կարճ ժամանակամիջոցում շատերն են հասցրել նրան ճանաչել, ու բոլորը խոսելիս նշում էին՝ Ռուսաստանից եկած դաջվածքներով տղան: «Գագիկս դաջվածքների սիրահար էր, իր մարմնին շատ հետաքրքիր, չկրկնվող դաջվածքներ կային: Կրծքավանդակի մասում մեծ դաջվածք ուներ՝ հայերեն գրած էր «Միայն Աստված է ինձ դատում»: Հետագայում, երբ տղայիս խոշտանգված դին ինձ հասավ, մարմնի վրա դանակի հարվածներ կային, ու հատկապես խոցել էին Աստված բառը»:

Շարունակությունը կարդացեք hetq.am կայքում։

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները