Հասարակություն

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. սեռական օրգանից հայտնաբերվել են արգելված իրեր (Լուսանկարներ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» բանտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ, բանտի ներսում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կնոջդ մարմինը մի օգտագործիր որպես թաքստոց» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Վանաձորի բանտ է եկել դատապարտյալներից մեկի կինը, ում հատկացվել է օրինական կարճատև տեսակցություն։

Արդեն բանտում ստացված օպերատիվ տվյալներով կնոջը անձնական խուզարկության են ենթարկել, որի արդյունքում սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված բջջային հեռախոս, իսկ արդեն կանանց սենյակում բանտի կին աշխատակցի կողմից անձնական խուզարկությունը շարունակվում է, որի արդյունքում նրա սեռական օրգանում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ։ 

Բացելով փաթեթը՝ այնտեղ հայտնաբերվում է, ժողովրդական լեզվով ասած, «պլանի» նմանվող կանաչ զանգված, ինչպես նաև բջջային հեռախոսի համար լիցքավորման լար։

Ամբողջությամբ կարդացեք shamshyan.com կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version