Արտաքին աշխարհ

Կադիրովը «վերջնագիր է ներկայացրել»

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տելեգրամյան ալիքում գրել է, թե ուկրաինացի ազգայնականները պետք է կամավոր վայր դնեն զենքը և կրեն արժանի պատիժ, հակառակ դեպքում կկիրառվեն պատժիչ գործողություններ։ «Ուզում եմ դիմել բոլոր ազգայնականներին և շեյթաններին։

Կարող եք ձեր ապաստարաններից հաչալ, որքան ուզում եք։ Ավելին դուք ֆիզիկապես և հոգեբանորեն չեք կարող անել։ Շրջանները մեկը մյուսի հետևից մաքրվում են։ Կամ կամավոր կերպով վայր եք դնում զենքը և ստանում հասանելիք պատիժը, կամ մենք ձեզ հարվածելով վայր ենք գցում»,-գրել է նա։

Մարտի 17-ին Կադիրովը հայտարարել էր, որ Ուկրաինա է ուղարկելու հազար կամավորականների։

Ամենաընթերցվածները

Exit mobile version