SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 13-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ ծառայություն կատարելիս ժամը 07:15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում անկանոն շարժումներով վարելու և «կանգ առ» ազդանշանին չենթարկվելու համար հետապնդել և Բաշինջաղյան փողոցում կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արարատ Ս.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Հ.-ն, ով հետապնդման ժամանակ ավտոմեքենայի սրահից պայուսակ է նետել:
Արդեն տեղում պարեկները նրանց ներկայությամբ զննել են պայուսակը, որի մեջ եղել է 3 հատ փամփուշտով ատրճանակ և ծալովի դանակ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։