Հասարակություն

Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Ավան հոգեկան առողջութան կենտրոն»-ի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ երեկ՝ մարտի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների 51 խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում գործող «Ավան հոգեկան առողջության կենտրոն», որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ։

ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version